Բիզնես ավիացիան Բարսելոնայում

Բիզնես-ավիացիան Բարսելոնայում մեծ պահանջարկ է վայելում ինչպես գործարարների, այնպես էլ հարուստ զբոսաշրջիկների շրջանում: Այստեղ տարածված են հատկապես թեթև ինքնաթիռներով կարճ հեռավորության թռիչքները դեպի ծովափ: Բացի այդ պահանջված են նաև միջին հեռավորության երթուղիները դեպի Եվրոպայի այլ երկրներ:

Ինչպես մասնավոր թռիչք պատվիրել

Եթե ցանկանում եք Բարսելոնայից ադմինիստրատիվ ինքնաթիռ պատվիրել, ապա ավելի հեշտ բան չկա: Կապ հաստատեք եվրոպական առաջատար AVIAV TM (Cofrance SARL) ավիաբրոքերի հետ և Ձեզ կտրամադրվի անհրաժեշտ օդանավը ամենաշահավետ պայմաններով: Տարբերություն չկա, թե որտեղ եք ուզում թռչել՝ լինի դա կարճ հեռավորության թռիչք դեպի Կոստա-Բրավա, ուղղաթիռով էքսկուրսիա ծովի վրայով, թռիչք դեպի Մոսկվա կամ Վաշինգտոն: Ցանկացած հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում և ի կատար են ածվում են նրա բոլոր ցանկությունները:

 

Բարսելոնայում ջեթ պատվիրելու համար անհրաժեշտ է հայտ թողնել անմիջապես այս կայքում կամ կապ հաստատել մենեջերի հետ: Պատվերը հնարավոր է տալ հեռակա կարգով, ինչը ազատում է Ձեզ գրասենյակ այցելելու անհրաժեշտությունից, եթե իհարկե ինքներդ չեք ցանկանում դա անել:

Читайте также:  Բժշկական ավիացիան Բարսելոնայում

 

Պատվերի ձևակերպումից հետո մենեջերը կուղարկի Ձեզ տարբեր մոդելների ինքնաթիռների ցանկը, որոնք պատրաստ են տվյալ երթուղով թռչել: Նամակում նշված կլինի

  • օդանավերի «տարիքը»,
  • դրանց տեսակը, տարողունակությունը,
  • երկու ուղղությամբ թռիչքի արժեքը,
  • թռիչքի ժամանակը,
  • այլ օգտակար տեղեկություններ:

Կարող եք ծանոթանալ ներկայացված ինքնաթիռների առանձնահատկություններին և ընտրել Ձեր նպատակներին և բյուջեին համապատասխան լավագույն տարբերակը:

Բիզնես ավիացիայի առավելությունները

Բիզնես ավիացիան ունի իր անհերքելի առավելությունները: Մասնավոր ինքնաթիռներից օգտվում են նրանք, ովքեր գնահատում են իրենց ժամանակն ու մեծ նշանակություն տալիս հարմարավետությանը: Բիզնես-ջեթ վարձակալելով կարող եք անձամբ գնահատել մասնավոր թռիչքների առավելությունները.

 

  1. Ժամանակի խնայողություն: Դուք ստիպված չեք երկար սպասել օդանավակայանում և ժամանակ կորցնել հերթերի մեջ գրանցման կետերում: Բոլոր ձևակերպումները ընդամենը մի քանի րոպե են խլում: Եթե նախօրոք ժամանեք օդանավակայան, ապա կարող եք հարմարավետորեն տեղավորվել VIP հյուրերի սրահում: Ցանկության դեպքում AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը կարող է կազմակերպել դեպի մեկնման վայր և ժամանման վայրից ավտոմեքենայով փոխադրում:
Читайте также:  Բժշկական ավիացիան Բարսելոնայում

 

  1. Հարմարավետության բարձր մակարդակ: Նույնիսկ ամենահամեստ մասնավոր ինքնաթիռով թռիչքը ոչնչով չի զիջում հասարակ բիզնես-դասին, իսկ, որպես կանոն, առաջարկվում է բազմաթիվ լրացուցիչ հարմարություններ: Սրահում Դուք կարող եք հանգստանալ, աշխատել կամ հաղորդակցվել համացանցում, ցնցուղ ընդունել, դիտել Ձեր սիրած ֆիլմը, ճաշակել ուտեստներ Ձեր նախընտրած ռեստորանից, բանակցություններ վարել կլոր սեղանի շուրջ և պարզապես վայելել թռիչքը: Ձեզ կուղեկցեն այն մարդիկ, որոնց ինքներդ կընտրեք: Սրահում չեն լինի աղմկոտ հարևաններ:

 

  1. Անվտանգության բարձր մակարդակ: Բիզնես-ավիացիայում աշխատում են միայն մեծ փորձառություն ունեցող և միջազգային ատեստավորում անցած օդաչուներ: Բորտուղեկցորդները սովորաբար ունեն բժշկական կրթություն և անցել են լրացուցիչ դասընթացներ բարձր կարգավիճակ ունեցող հաճախորդների սպասարկումն իրականացնելու համար:

 

  1. Բարձր հեղինակություն: Բոլորն էլ գիտեն, որ միայն շատ հաջողակ և հարուստ մարդը կարող է ադմինիստրատիվ ինքնաթիռ վարձակալել: Մասնավոր ինքնաթիռով ճանապարհորդությունը էլ ավելի կընդգծի Ձեր բարձր կարգավիճակը: Բայց, իհարկե, եթե չեք ցանկանում, որպեսզի Ձեր թռիչքի մասին տեղեկությունը հասանելի լինի այլոց, ապա մենք կապահովենք կատարյալ գաղտնիություն:
Читайте также:  Բժշկական ավիացիան Բարսելոնայում

 

  1. Ցանկացած հեռավորության և բարդության երթուղիներ: Դուք կարող եք անհրաժեշտ ուղղությամբ ջեթ պատվիրել Բարսելոնայում և թռչել ուղիղ չվերթով աշխարհի ցանկացած կետ, եթե նույնիսկ նման առաջարկներ չունեն սովորական օդանավակայանները: Մասնավոր չվերթները ոչնչից կախում չունեն, բացառությամբ եղանակային պայմաններից: Հետևաբար, Դուք կխնայեք շատ ժամանակ և հարմարավետ պայմաններում կճանապարհորդեք առանց միջանկյալ կանգառների:

 

Բիզնես ավիացիան ոչ բոլորին է հասանելի, և իհարկե հաճելի է, եթե հայտնվել եք այդ երջանիկների շարքում: Պատվիրեք մասնավոր ինքնաթիռ AVIAV TM (Cofrance SARL) ընկերության միջոցով և գնահատեք նման թռիչքների առավելությունները, ինչպես նաև մեր ընկերության հետ համագործակցության բոլոր դրական կողմերը: